Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 17:56 24-04-2026

Ապօրինի, վճարովի ավտոկայանատեղի՝ ոստիկանների աչքի առաջ

Երևանում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Ուրուգվայի հրապարակում, այսօր ապօրինի ավտոկայանատեղի է բացվել:

Ոստիկանները փակել են ավտոմեքենաների ճանապարհը՝ դեպի Ծիծեռակաբերդ: Հուշահամալիրին մոտենալու համար վարորդներին հորդորում են ավտոմեքենան թողնել այդտեղ՝ կայանատեղիում: Սակայն ծուղակն այն է, որ ավտոմեքենան ավտոկայանատեղիում թողնելու համար վարորդներից գումար են պահանջում այդտեղ գործող գազալցակայանի աշխատակիցները, նշելով, թե դա գազալցակայանի տարածքն է ու ավտոմեքենան թողնելու համար պետք է գումար վճարել:

Եվ այս ամենը տեղի է ունենում ոստիկանների աչքի առաջ:

Հիշեցնենք, որ այդ տարածքը Ուրուգվայի հրապարակի տարածքն է ու այն չի կարող գազալցակայանի սեփական տարածք հանդիսանալ:


Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի