Ներքին 4 ամիս առաջ - 15:05 24-04-2026

Փաշինյանը Հայաստանի ամենամեծ լուզերն է. Զուրաբյան (տեսանյութ)

«Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման հարցը դառնում է քաղաքական մանրադրամ, և մենք տեսել ենք, թե ինչի է բերել այն հանգամանքը, երբ Հայոց ցեղասպանության հարցը դրվել է արտաքին քաղաքականության օրակարգում»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Հայոց Ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի հարցը չի, ամբողջ մարդկությունն է Թուրքիայից պահանջելու պատասխան և ճանաչում։ Մենք սա չպետք է դարձնենք հայ-թուրքական միջպետական բանակցությունների հարց, սա Թուրքիայի պատասխանտվության հարցն է»,- ասաց Զուրաբյանը։

Անդրառանալով Նիկոլ Փաշինյանին, նա նշեց, որ Փաշինյանը Հայաստանը լուզեր է դարձրել:

«Փաշինյանը Հայաստանի մեծագույն լուզերն է եւ լուզեր է դարձրել Հայաստանը։

Զուրաբյանի խոսքով՝ նա այն մարդն է, որն իր գործողությունների հետեւանքով Հայաստանի պատմության մեջ ամենամեծ վնասն է պատճառել՝ ավերել է Արցախը եւ կորցրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Եվ այս մարդը իրավունք ունի դատելու առաջին նախագահին, որի օրոք Հայաստանը հաղթանակներ է տարել 600 տարվա ընդմիջումից հետո՞։

«Եզրակացությունները թողնում եմ ձեզ»,- ավելացրել է Զուրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: