Ներքին 4 ամիս առաջ - 23:45 23-04-2026

Հայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի. Արամ Ա–ի ելույթը Հայոց Ցեղասպանության 111–րդ տարելիցի ոգեշնչման երեկոյին

Հայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի. Արամ Ա–ի ելույթը Հայոց Ցեղասպանության 111–րդ տարելիցի ոգեշնչման երեկոյին

▪️Որքան էլ տարիները մեզ հեռացնեն 1915 թվականից, Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է ստվերվի հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ։

▪️Մենք պիտի շարունակենք հիշել մեր հայրերի ու մայրերի ջարդը, մահվան քարավանները, Դեր Զորի անապատների վրա չհուղարկավորված մեր նահատակներին, մեր մտավորականների սպանդը, մեր գյուղերի հրկիզումները... մենք պետք է հիշենք հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանությունը։

▪️Ես չեմ հավատում, որ մոլորակի վրա գեթ մեկ հայ կա, ում արյան հետ խառնված չէ, ում ինքնության հետ շաղախված չէ, գիտակցության մեջ ամրացված չէ Հայոց ցեղասպանությունը, այլապես դա ուրացում է հայ ինքնության։

▪️Ներկա աշխարհի, միջազգային հարաբերությունների նոր զարգացումների լույսի տակ անհրաժեշտ է, որ մեր պայքարի ռազմավարական ու պահանջատիրական մոտեցումները վերանայվեն ու վերաժևորվեն, ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։