Ներքին Միտք 6 ամիս առաջ - 19:05 22-04-2026

Հայաստանի ջերմ պահվածքը Իսրայելի հանդեպ, Իրանից բացի, ակնհայտորեն նյարդայնացնելու է Թուրքիային

Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են:

Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ի՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ։ Իրավիճակի չհասկանա՞լը, թե՞ հակառակը՝ ամեն ինչ լավ էլ հասկանալը։

Մեր բարեկամ, մեր կարևորագույն հարևաններից Իրանը փաստացի պատերազմի մեջ է Իսրայելի հետ։ Այն Իրանը, որի տարածքով է անցնում մեր ռազմավարական ամենակարևոր ճանապարհներից մեկը, եթե ոչ՝ այս պահի ամենակարևորը, այն Իրանը, որի վրա էր (և է ) Սյունիքի անձեռմխելիությունը։ Հայաստանն այս պահին, ի դեմս այս իշխանությունների, իրեն սխալ է պահում և´ որպես հարևան, և´ որպես տարածաշրջանային պետություն։

Ի դեպ, Հայաստանի ջերմ պահվածքը, Իրանից բացի, ակնհայտորեն նյարդայնացնելու է Թուրքիային, ու չզարմանաք պատասխանն այս կամ այն կերպ տեսնելուց։

Մի քանի տարի առաջ իսրայելական զենքով մեր բնակավայրերն էին ռմբակոծվում, ու Իսրայելը մեծապես աջակցում էր Ադրբեջանին։

Լավ, պետական մտածողությունը մի կողմ, տարրական մարդկային որակնե՞ր էլ չկան։ Ի դեպ, Ադրբեջանը Հայաստանի համեմատ ավելի զուսպ է շնորհավորել՝ չնշելով «հետագա համագործակցության» մասին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ