Ներքին Միտք 6 ամիս առաջ - 20:04 17-04-2026

Իրանը հստակորեն ցույց է տալիս, որ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացվում է բոլոր առևտրական նավերի համար, սակայն դրանք պետք է նավարկեն բացառապես իրանական Նավահանգիստների և Նավագնացության կազմակերպության նախանշած ուղով։

Իրանն այս քայլին է գնացել միայն այն բանից հետո, երբ հրադադար է հաստատվել Լիբանանում, և նեղուցով նավարկության շարունակականությունը ուղղակիորեն կապել է այդ հրադադարի հետ։

Իրականում այս քայլով պաշտոնական Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ նախ՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը, երկրորդը՝ իր դաշնակից լիբանանյան «Հիզբալլահի» շահերի պաշտպանությունը համարում է «կարմիր գիծ», և չի պատրաստվում նրան թողնել միայնակ, և ի վերջո՝ հստակորեն կատարում է իր պարտավորությունները ԱՄՆ-ի հետ հրադադարի համատեքստում, և նեղուցը բացում է, ըստ նախօրոք պայմանավորվածության՝ միայն բոլոր ճակատներում հրադադարի հաստատման դեպքում։

Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցը փակ է մնում բոլոր ոչ իրանական ռազմանավերի համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին