Ներքին 6 ամիս առաջ - 20:06 16-04-2026

Ջերմուկի ճանապարհը քարաթափման հետևանքով ամբողջությամբ փակվել է

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ջերմուկ ավտոճանապարհի 149 կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապապարհը ամբողջությամբ փակվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները պարեկների և քաղաքացիների հետ տեխնիկայի օգնությամբ ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են ապառաժ քարերը և այն դարձել է երթևեկելի։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն քարաթափման հետևանքով վնասվել են նաև երկաթե արգելապատնեշները։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով