Ներքին 6 ամիս առաջ - 20:56 13-04-2026

Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է. ՆԳՆ խոսնակ

Օրերս ԶԼՄ-ներից մեկը «բացառիկ տեղեկություններ» էր հրապարակել, որ «Քանաքեռում կրակոցներ են հնչել»: Հրապարակման մեջ նշվում էին նաև անուններ, վիրավորի մասին տեղեկություն, նաև, որ «ոստիկանությունից այս մասին որևէ տեղեկություն չունեն և չեն հաղորդում, հավանաբար նախարարի հրաման կա` ընտրություններից առաջ խոշոր միջադեպերը կոծկել»։

Արդեն մեկնաբանել ենք, որ նշվածի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում որևէ ահազանգ չի ստացվել, այդուհանդերձ, հրապարակված տեղեկությունը ստուգվել է։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ստուգողական գործողությունների ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հրապարակման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել։

Կոչ ենք անում ԶԼՄ գործընկերներին հրապարակել միայն ճշտված տեղեկություններ, առավել ևս, ապատեղեկատվություն տարածելով չանել անհիմն եզրակացություններ։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար