Ներքին 6 ամիս առաջ - 14:37 11-04-2026

Դպրոց կառուցելը լավ բան է, բայց իշխանությունները մանիպուլացնում են

2026 թ.-ից «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրով նախատեսվում է փակել 232 հանրակրթական դպրոց՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Շիրակի մարզում փակվող դպրոցներից միայն մեկը Գյումրու թիվ 43 դպրոցն է, որը գտնվում է քաղաքային բնակավայրում, իսկ մնացած 47-ը սահմանամերձ և լեռնային գյուղերում են և տվյալ բնակավայրերի միակ դպրոցներն են։

Մարզի տարածաշրջաններից թերևս ամենախոցելին հյուսիսային՝ Ամասիա և Աշոցք համայնքներն են։

Ամասիայում նախատեսվում է փակել 14 դպրոց՝ 279 աշակերտով։ Ազգային կրթության խորհրդի ներկայացուցիչները մամուլի ասուլիս են հրավիրել, որի ընթացքում մանրամասն քննարկվել են դպրոցների փակման հետևանքները, իշխանության նպատակները։ Ըստ ազգային կրթության խորհրդի ներկայացուցիչների, կրթօջախներ փակելու դեպքում գյուղերը կդատարկվեն։

Ազգային կրթության խորհրդի ներկայացուցիչները պատրաստվում են հանրագրով դիմել կառավարությանը։

Նրանք նշում են, որ դպրոց կառուցելը լավ բան է, բայց իշխանությունները մանիպուլացնում են։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում