Ներքին 6 ամիս առաջ - 17:40 10-04-2026

Անցյալը խմբագրելու, հանձնված հայրենիքը մոռանալու արվեստը. ԵՊՀ-ում ի՞նչ կսովորեցնի Բաքու գնացած Լուսինե Խառատյանը 

Արփինե Նավասարդյան

Լրագրող

2026-ի ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև երկկողմ կլոր սեղան է կազմակերպվելու Ադրբեջանում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։

Թե ինչ նյութից է այդ կամուրջը, պարզ չէ՝ գուցե լավատեսությունի՞ց կամ միամտությունի՞ց։

Մի փոքր շեղվելով այդ կամրջից` նկատենք, որ Հայաստանի պատվիրակության կազմում է նաև ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնի տնօրեն, գրող և մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դուստրը, ով ժամանակին ակտիվորեն աջակցում էր «խաղաղության դարաշրջանի» ավետաբեր Նիկոլ Փաշինյանին։

Եվ ահա, այստեղ ամենահետաքրքիրը․ ի՞նչ է Ադրբեջանից իր հետ «բերելու» Լուսինե Խառատյանը։

Գուցե նա կվերադառնա նոր «գիտական բացահայտումներով»․ օրինակ, որ պատմությունը հարաբերական է, իսկ հիշողությունը՝ անկարևոր։ Կամ՝ իրականում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, և մենք ենք որոշ բաներ սխալ հասկացել։ Հաշվի առնելով, որ նա անմիջական շփում ունի ուսանողների հետ` չի բացառվում նաև, որ նրա Հայաստան վերադառնալուն պես, ԵՊՀ-ում առաջիկայում նոր դասընթաց բացվի՝ «Ինչպես վերանայել կամ մոռանալ սեփական անցյալը մի քանի հեշտ քայլով» խորագրով։

Խառատյանի բանախոսության առաջին թեման, ենթադրաբար, կարող է լինել՝ «Հայերը վատն են», որին կարող է հաջորդել «Ինչպես ճիշտ ընդունել մեղքը՝ նույնիսկ այն դեպքում, երբ մեղավոր չես»։ Ամենակարևոր դասընթացն էլ կարող է լինել՝ «Համատեղ հիշողություն կառուցելու արվեստ․ մոռացիր քոնը, ընդունիր թշնամունը»։

ԵՊՀ-ն, ամենայն հավանականությամբ, այս ամենը կներկայացնի որպես առաջադեմ մտածողություն, միջազգային համագործակցություն և ակադեմիական ազատություն։ Քանի որ, եթե համալսարանը չէ, ապա ո՞վ պիտի ուսանողներին ցույց տա «խաղաղության» ճանապարհը։

Ի վերջո, մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ խաղաղության մասին խոսելը լավ է, բայց երբ խաղաղությունը սկսում է հիշողության ջնջման հաշվին կառուցվել, արդեն հարցեր են առաջանում։ Իսկ երբ մարդու իրավունքների հարցերը բարձրաձայնողներին անվանում են «սադրիչներ», «պատերազմ հրահրողներ և ցանկացողներ», իրավիճակը դառնում է ոչ միայն տխուր, այլև զավեշտալի։

Մեզ մնում է միայն սպասել Լուսինե Խառատյանի վերադարձին։ Տեսնենք՝ ի՞նչ նոր գիտելիքներ, բանաձևեր, նարատիվներ նա կբերի Ադրբեջանից՝ փաթեթավորված խաղաղության մասին հույսերով և ի՞նչ կփոխանցի ԵՊՀ ուսանողներին։

Նշենք, որ Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Հավելենք նաև, որ այսօր` ապրիլի 10-ին, լրանում է Մարաղայի ջարդերի 34-րդ տարելիցը։ «Զարմանալիորեն» Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հենց այս օրն են Ադրբեջան մեկնել ու այս երկրի հետ խաղաղության կամուրջ կառուցել...

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում