Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:30 07-04-2026

Սամվել Կարապետյանն իսկական ընդդիմադիր ա, խի պիտի Լևոն Տեր-Պետրոսյանին միանա․ հարցում

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ փորձել են դաշինք կազմել Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ, սակայն չի հաջողվել։ Կոնգրեսը ընդգծել է, որ դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չեն դրել, բայց, իրենց խոսքով, իրենցից անկախ պատճառներով համագործակցությունը չի կայացել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հարցրել. «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Սամվել Կարապետյանը դաշինք չկազմեց Լևոն Տեր-Պետրոսյանի ուժի հետ»։

«Նրա՛նց էլ, նրա՛նց էլ … Ինձ չի հետաքրքրում»,– զայրացավ մի պապիկ։

«Լևոն Տեր-Պետրոսյանին ի՞նչ կարիք կա միանալու, Սամվել Կարապետյանը իսկական ընդդիմադիր ա, ժողովուրդն իրեն սիրում է, պետք չէ միանալ»,– ասաց մի կին։

«Հա՛մ ընդդիմադիր, հա՛մ իշխանությանը, ո՛չ մեկին չեմ հավատում։ Ես ինձ էլ չեմ հավատում։ Ամեն մարդ իր մասին է մտածում»,– նշեց մի տղամարդ։

«Ես չգիտեմ իշխանությունն իրենից ինչ է ներկայացնում, իսկ միավորվելու համար պետք է լինել ժողովուրդ»,– ասաց մի կին։

Եղան նաև այլ կարծիքներ․

«Կմիավորվեն վերջում, պիտի միավորվեն, որ հանեն սրան»,– ասաց մի տղամարդ, իսկ նրա կինը կողքից հավելեց.- «Լևոն Տեր-Պետրոսյանն ո՞վ է, որ միանա Սամվել Կարապետյանին, սաղ ազգը խառնեց իրար»։
Նույն տղամարդը շարունակեց. «Պիտի էս թուրքամոլին հանեն, մարդկանց աչքերը փակել ա աշխատավարձով, փողով առել ա»։

Եղան նաև հիասթափված գնահատականներ․

«Ես խորհուրդ կտայի՝ ամեն մեկի համար մի սերիալ, ներկայացում լիներ՝ գնային, խաղային։ Սա ծայրահեղ ողորմելի վիճակ է, մեզ շատ վատ իրադարձություններ են սպասվում»,– ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում