Ներքին Միտք 6 ամիս առաջ - 17:14 05-04-2026

Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը չեն կարող լինել առուծախի առարկա. Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

Մեր նպատակն անկախ, ուժեղ ու ազգային Հայաստանն է, մնացածը՝ միջոցներ են։

Արեւմուտքը խորհուրդ է տալիս Ռուսաստանից հեռանալ։

Ռուսաատանն ակնարկում է Արեւմուտքին շատ չմոտենալ։

Թուրքիան հորդորում է կատարել Ադրբեջանի պահանջները։

Ադրբեջանն էլ պահանջում է փոխել սահմանադրությունը։

Սա է Նիկոլի բերած «ինքնիշխանությունը»։

Մեզ հետ վարվում են «որբի գլխի» նման։

Հասկացանք, որ պատերազմում պարտվել ենք, նորմալ ղեկավար էլ չունենք, բայց Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը չի կարող լինել առուծախի առարկա։

Ցանկացած դաշինքի ու վեկտորի հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի պետական ու ազգային շահը։

Հանրապետականի նպատակը՝ Հայաստանի անկախ պետականության գոյությունն ու զարգացումն է, մնացյալը՝ պետականության հզորացմանն ուղղված սոսկ միջոցներ պետք է լինեն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին