Արտաքին 6 ամիս առաջ - 16:11 04-04-2026

Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի

Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից, սակայն Թեհրանին մտահոգում են պատերազմի դադարեցման պայմանները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Ամերիկյան լրատվամիջոցները խեղաթյուրում են Իրանի դիրքորոշումը։ Մենք խորապես երախտապարտ ենք Պակիստանին՝ իր ջանքերի համար և երբեք չենք հրաժարվել Իսլամաբադ մեկնելուց։ Մեզ մտահոգում են պարտադրված ապօրինի պատերազմի վերջնական և տևական դադարեցման պայմանները»,- գրել է դիվանագետը X-ի իր էջում:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հաստատմանն ուղղված՝ Պակիստանի միջնորդների ջանքերը փակուղի են մտել, քանի որ Թեհրանը միջնորդներին պաշտոնապես տեղեկացրել է, որ չի ցանկանում առաջիկա օրերին Իսլամաբադում հանդիպել ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ հավելելով, որ ԱՄՆ պահանջներն անընդունելի են:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից