Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 23:38 03-04-2026

Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը

Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների արդյունքներն ամփոփվել են և շուտով կմեկնարկի հայտագրման գործընթացը։ Այն կմեկնարկի ապրիլի 15-ից և կտևի մինչև մայիսի 10-ը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշեց, որ բոլոր դիմորդները պարտադիր պետք է հայտագրվեն՝ անկախ նրանից առաջին փուլի քննությանը մասնակցել են ու գնահատականներից գոհ են։

«Առաջին փուլի քննությունները տեղի ունեցան այս տարվա հունվարին և փետրվարին։ Այդ ժամանակ դիմորդը ընտրում է բացառապես քննական առարկան։ Երբ ապրիլի 15-ից բացվի հայտագրման գործընթացը, առաջին փուլի քննություններին մասնակցածները ևս պետք է հայտագրվեն, որպեսզի ընտրեն բուհը և մասնագիտությունը։ Հակառակ պարագայում դուրս կմնան մրցույթից»,-ասաց Կարո Նասիբյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի քիչ չէին դեպքերը, երբ աշակերտները առաջին փուլում քննությունները հանձնել էին, բարձր գնահատական էին ստացել ու հանգիստ նստել էին՝ մտածելով, որ էլ անելու բան չունեն։

Հայտագրման ժամկետն ավարտվելուց հետո նրանք փաստի առաջ էին կանգնել։ Այդ իսկ պատճառով Գնահատման և թեստավորման կենտրոնը հորդորում է բոլոր շրջանավարտներին անպայման հայտագրվել, ընտրել բուհն ու մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են պահպանել առաջին փուլի գնահատականները, կարող են դա նշել։

Անդրադառնալով առաջին փուլի քննություններին՝ Կարո Նասիբյանը նշեց, որ այս տարի աննախադեպ թվով մասնակցություն է եղել։ Շրջանավարտների կեսից ավելին մասնակցել է առաջին փուլի քննություններին։ Ընդհանուր առմամբ դիմել է 12 հազար 447 աշակերտ։ Նրանք մասնակցել են տարբեր առարկաների քննություններին։ Աշակերտների շրջանում ամենաշատ ընտրված առարկան «Անգլերեն»-ն է, այնուհետև «Մաթեմատիկա»-ն, որին հաջորդում է «Հայոց լեզու և հայ գրականություն»-ը։ Տվյալ առարկաներից միջին գնահատականները

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է