Ներքին Միտք 6 ամիս առաջ - 22:19 02-04-2026

44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը»․ Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2016-ի Ապրիլյան պատերազմի խորհրդանիշը Ռոբերտ Աբաջյանն է, չնայած որ քարոզիչները փորձում էին պատերազմի սիմվոլ դարձնել «բահերով ու անզեն» կռվող հայ զինվորի մասին կեղծ թեզը:

2016-ի հաղթանակը վառ պահեց Մհերի «Կյանք ու կռիվ» կինոֆիլմը և Գրիգորիչի ձայնով հնչած համանուն երգը, չնայած որ քարոզիչները փորձում էին «վառ պահել» գեներալ Խաչատուրովի «պատերազմի մեկնարկին բիլիարդ խաղալու» կեղծ թեզը:

2016-ի Ապրիլյան պատերազմի վկաները իմ ընկերներ Շուլին, Գեվորը, Ռազը, Դավոն, Ժոռը, Սոսը ու մնացած կռված տղերքն են, Արմենիա TV-ի իմ գործընկերներն ու մնացած ալիքների լրագրողներն են, որոնք գիշեր-ցերեկ հենց Արցախից լուսաբանում էին կազմակերպում, Արման Սաղաթելյանն է, որը մի գիշերում Արցախում «ոչ մի բանից» կարողացավ ստեղծել Մամլո թեժ կետ, դիվանագիտական կորպուսում աշխատող պրոֆեսիոնալներն էին, որոնք հասկանում էին, որ կարող են հարցերին տալ մեզ համար շահեկան պնդումներ, քանզի ամուր էր զինվորը, բանակը, եկեղեցին, ժողովուրդը: Ամուր էր պետությունը:

2016-ի Ապրիլյան պատերազմը ապրիլի 2-ից մինչև 7-ը իմ ու ընկերներիս չքնած աչքերն ու լուռ կռիվն էր: Հենց Արցախում: Հենց Արցախի մեջ: Հանուն Արցախի… Բայց ինչպես պարզվեց՝ Հայաստանի համար:

44 օրյա պատերազմը հաստատ ունեցել է իր Աբաջյանները, Ուրֆանյաններն, Սահակյաններն ու Սլոյանները: Բայց հիմա նրանց մասին չեն խոսում: Դա խանգարելու է «խաղաղությանը»: Չէ՞, ցիլո:
Հավերժ փառք հաղթած տղերքին: Կներեք մեզ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին