Ներքին 6 ամիս առաջ - 09:10 02-04-2026

94 մանկապարտեզի տնօրենը ծանր անցյալ է ունեցել

Քննարկումների կիզակետում հայտնված Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ծանր անցյալ է ունեցել։

Oragir.News-ն իր ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է, որ վերջինիս կենսագրությունում առկա են մի շարք ուշագրավ հանգամանքներ։

Պարզվում է՝ դաստիարակներին նվաստացնող տնօրենը երկար տարիներ աշխատել է որպես դաստիարակ և լինելով նախկին դաստիարակ, այժմ իր ենթակաների նկատմամբ ցուցաբերում է առերևույթ անհարգալից վերաբերմունք։ Չի բացառվում, որ Փառանձեմ Միրիբյանը՝ ճնշելով դաստիարակներին՝ «ճակատագրի վրեժն» է լուծում, կամ նրանցից է փորձում «մուռը հանել»։



Oragir.News-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերից պարզվում է նաև, որ սույն տնօրենի անցյալում առկա են նաև ֆինանսական խնդիրներ, որոնք հասել են դատական գործընթացների։ Մասնավորապես՝ հայցվոր հանդիսացող ՎՏԲ-Հայաստան Բանկը դատարան է դիմել վարկային պարտավորությունների չկատարման պատճառով։ Այսպես․ 2014 թվականին բանկի և Փառանձեմ Միրիբյանի միջև կնքվել է վարկային պայմանագիր՝ 136,000 դրամի չափով, նույն ժամանակհատվածում ձևակերպել է մեկ այլ վարկ՝ 327 ԱՄՆ դոլարի չափով։




Բանկին պարտավորությունները ժամանակին չեն կատարվել, ինչի հետևանքով դատարանի կողմից կիրառվել են տույժեր։ Դատարանի որոշմամբ՝ Միրիբյանից բռնագանձվել է մոտ 15,936 դրամ։




Բացի այդ, դատարանը արգելանք է դրել վերջինիս գույքի և դրամական միջոցների վրա՝ նույնիսկ համեմատաբար փոքր՝ շուրջ 154 ԱՄՆ դոլարի պահանջի շրջանակում։ Թեև գումարները համեմատաբար փոքր են, սակայն դրանք չեն մարվել, ինչը խոսում է ֆինանսական անկարգապահության և անպատասխանատու վարքագծի մասին։

Ըստ փաստաթղթի տվյալների, դատարանը բավարարել է բանկի պահանջները՝ պարտավորեցնելով Փառանձեմ Միրիբյանին՝ վերադարձնել ոչ միայն հիմնական գումարը, այլ նաև կուտակված տոկոսներն ու տույժերը։ Ավելին՝ կիրառվել են նաև ապահովման միջոցներ՝ արգելանք դնելով գույքի և դրամական միջոցների վրա։



Արդյունքում՝ մարդը, ով երկար տարիներ աշխատել է որպես դաստիարակ և հետագայում դարձել ղեկավար, այսօր ղեկավարում է մանկապարտեզ։ Ստեղծված իրավիճակում առավել սուր է դառնում մեկ հիմնական հարց՝ ինչ չափանիշներով են կատարվում նման նշանակումները կրթական համակարգում, երբ հիմնարկը ղեկավարող անձը չի կարողանում կառուցել առողջ աշխատանքային հարաբերություններ աշխատակիցների հետ, երբ կոլեկտիվում ձևավորվում է լարված և անվստահության մթնոլորտ, երբ դաստիարակների նկատմամբ արձանագրվում է անհարգալից վերաբերմունք, իսկ աշխատանքից հեռացումները դառնում են պարբերական։

Այս իրավիճակում ավելորդ է խոսել երեխաների վրա դրա բացասական ազդեցության մասին․ ակնհայտ է, որ մշտական լարվածությունը, դաստիարակների հաճախակի փոփոխությունը և անկայուն միջավայրը չեն կարող չանդրադառնալ սաների հոգեբանական վիճակի, վարքի և զարգացման վրա։

Oragir.News-ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է թիվ 94 մանկապարտեզում տիրող իրավիճակին և ներկայացրել տնօրենի տարօրինակ վարքագիծը։ Նախօրեին նա նույնիսկ հայտարարել էր՝ «Իմ աթոռն ավելի թանկ է, քան դուք»։

Հիշեցնենք, որ Երևանի Մալաթիա-Սեբասիա վարչական շրջանում գտնվող թիվ 94 մանկապարտեզում քանի օր է՝ լարված իրավիճակ է:

Սաների ծնողները պնդում են, որ տնօրենը շատ վատ է վերաբերվում դաստիարակներին, ճնշում ու նվաստացնում է նրանց, ու նրանք հերթով աշխատանքից դուրս են գալիս, այդպիսով՝ սթրեսի ենթարկում նաև փոքրիկ սաներին:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց