Խորագիր 6 ամիս առաջ - 21:30 28-03-2026

Խորագիր․ Քանդվող Երևան, «շորորացող» Ավինյան, փոփոխվող ինքնություն, ինքնապատռվող Փաշինյան

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը և հասարակական գործիչ Կարինե Փանոսյանը։

Քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, մասնավորապես՝ Երևանի ամենակարևոր մշակութային հաստատությունից մեկում՝ «Կանազում» տեղի ունեցած հրդեհը, «Մամուլի շենքը» հյուրանոցի վերածելու որոշումը, այս ամենի ֆոնին Տիգրան Ավինյանի շողշողացող էությունը, այս իրողությունների հետևանքով հայ ժողովրդի ինքնության փոփոխությունը։

Անդրադարձել ենք նաև ընտրությունների նախաշեմին հայ ժողովրդին պատերազմով շանտաժ անող և կարելի է ասել ինքնապառվող Նիկոլ Փաշինյանի կերպարին՝ դատապարտելով վերջինիս նման պահվածքը։

Փաստել ենք, որ «Կանազ»-ի մշակույթի տան հրդեհի դեպքով ոչ ոք անգործություն ցուցաբերելու համար պատասխանատվության չի ենթարկվելու, պատճառներն էլ ևս չեն բացահայտվի։ Ողջամիտ կասկած ենք հայտնել նաև, որ այս հաստատությունը ևս կվերածվի հյուրանոցի։

Քննարկել ենք նաև ուշագրավ մի շարք այլ հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար