Ներքին 7 ամիս առաջ - 16:02 28-03-2026

Նույնիկս հացը պետք է արժանապատիվ ուտել, որ մեր զոհված հերոսները չխռովեն. Արսեն Գրիգորյան

Վանաձորում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման գրասենյակի բացմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։

Նա իր խոսքում շեշտեց ազգային պետության վերակերտման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նախաձեռնության նպատակը հենց այդ ուղղությամբ քայլ անելն է։

«Մեր նպատակը մեկն է՝ վերակերտել ազգային պետություն, որտեղ ազգային և պետական շահը գերակա են։ Այս գրասենյակի բացումը այդ ճանապարհի միջոցներից մեկն է, որը կօգնի մեզ հասնել մեր նպատակին»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ իրենց գործունեությունը քաղաքական բնույթ չի կրում, այլ ուղղված է ինքնության և իրավունքների պաշտպանությանն։

«Մեր արածի մեջ քաղաքականություն չկա։ Սա պայքար է՝ մեր ինքնության, մեր իրավունքների, մեր արժեքների համար։ Սա նաև պայքար է հանուն այն արյան, որը թափել են մեր հերոսները»,- նշեց նա։

Գրիգորյանը ընդգծեց, որ նման նախաձեռնությունները նաև պատասխանատվության վերաիմաստավորման մասին են։ «Մենք այսօր այստեղ ենք՝ վերահաստատելու մեր երդումը, որ տեր ենք կանգնելու մեր իրավունքներին, և մեր տղաների թափած արյունը զուր չի անցնելու»,- ասաց նա։

Ելույթի ավարտին նա անդրադարձավ ազգային արժեհամակարգի պահպանման կարևորությանը։

«Մենք պետք է մնանք մեր տեսակի մեջ՝ հայ տեսակի մեջ, որն ունի սրբություններ և արժանապատվություն։ Նույնիսկ հացը պետք է արժանապատիվ ուտենք, հակառակ դեպքում կխռովեն մեր հերոսները, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն մեր անցյալի, ներկայի և ապագայի»,- եզրափակեց Արսեն Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»