Ներքին 7 ամիս առաջ - 16:56 27-03-2026

Մնացածը խոսակցություններ են. Անդրեի կտրուկ պատասխանը

Երգիչ Անդրեն կրկին հայտնվել է հանրային քննարկումների կենտրոնում՝ այս անգամ հակիրճ, բայց բավականին ազդեցիկ սոցցանցային հրապարակմամբ։

Արտիստը, որը վերջին շրջանում խուսափում է ընդարձակ հարցազրույցներից կամ բացատրություններից, իր էջում գրել է.

«Ապրում եմ, աշխատում եմ, ժպտում եմ: Մնացածը՝ խոսակցություններ են»։

Այս ձևակերպումը շատերի կողմից ընկալվել է որպես հստակ ուղերձ և յուրօրինակ «պատասխան հարված» այն բացասական մեկնաբանություններին ու քննադատություններին, որոնք պարբերաբար հայտնվում են նրա անվան շուրջ։

Լարվածությունն ու հետաքրքրությունը երգչի անձնական կյանքի նկատմամբ առավել սրվել էին Անի Օհանյանի հետ բաժանումից հետո, ինչից հետո համացանցում քննարկումների ու ենթադրությունների մեծ ալիք էր բարձրացել։

Ըստ ամենայնի, այս նոր հրապարակմամբ Անդրեն փորձում է վերջակետ դնել ավելորդ շահարկումներին՝ ցույց տալով, որ նախընտրում է կենտրոնանալ սեփական կյանքի և աշխատանքի վրա՝ անտեսելով շուրջը պտտվող ասեկոսեները։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»