Ներքին 7 ամիս առաջ - 13:19 27-03-2026

Մենք այս ի՞նչ արեցինք, տղերք, մենք այս ի՞նչ արեցինք. Աշոր Երկաթ

«Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք: Բանտը մի նոր դպրոց է որտեղ ամեն ինչ սկսվում է մի նոր այբուբենից՝ տառ առ տառ: Էս ինչ լավ էր, որ ինձ բանտարկեցին: Որքան արժանապատիվ, լավ մարդկանց հետ ծանոթացա, որքան լավ բաներ սովորեցի, որ քաղաքացիական կյանքում չգիտեի: Փակի տակ լինել, չի նշանակում փակված լինել: Մարդ պետք է հոգով ազատ լինի: Ոչ մի պատ կամ ճաղավանդակ չի կարող մարդու հոգին կամ միտքը բանտել»,-գրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Հրանտի Մինասյանը՝ Սիսական ջոկատի հրամանատարը, որն առավել հայտնի է Աշոտ Երկաթ անունով։

Նա շարունակում է մտորումները.

«Ես նառի վրա նստած մտածում եմ անցած մեր փառահեղ օրերի մասին: Ինչպիսի խելահեղ օրեր էին, ինչ հզոր ոգևորություն կար, ինչպիսի փառավոր հաղթանակներ կերտեցինք: Եվ գիտեք ինչու, որովհետև հավատ ունեինք առ Աստված, առ հայրենիք: Բոլորիս թիկունքներին ու կրծքերին խաչ էր նկարած, որտեղ (մեր պատմական հողերում) եկեղեցի էինք տեսնում աղոթք էինք մրմջում, խաչակնքվում, որ տերը պահապան դառնա: Առանց Աստծո օգնության ու օրհնության հաղթանակներ չեն լինում:

Մենք այս ի՞նչ արեցինք, տղերք, մենք այս ի՞նչ արեցինք:

Մենք ո՞նց կարողացանք տղերք, այդքան փորձությունների միջով անցնելուց հետո հավատալ մեկին, ով ոչինչ չուներ արած այս արևի լույսի ներքո: Արածով, ապրածով են հաղթանակներ կերտում տղերք, հավատով են հաղթանակներ կերտում: Ով մեր բոլորի խոսքը Աստծուն էր հասցնում մենք դուրս եկանք իրենց դեմ:

Այդպես չի լինում տղերք, այդպես չի լինում: Մենք դուրս եկանք Աստծո դեմ: Աստված մեզ չներեց:
Վիկտոր Հյուգոն ժամանակին ասել էր.

- Հայրենի՛ք, ես քո պահապան շունն եմ:

Մենք մեր ազգի պահապան շներն էինք, մեր սահմաններին կանգնած: Ինչու հավատացինք անհավատներին, ովքեր եկել էին մեր տեսակին սպանելու, մեկուսացնելու, բանտարկելու, պախարակելու, նվաստացնելու... ոնց խաբվեցինք տղերք:

Տեսակի կռիվ է տղերք, տեսակի կռիվ:

Ակամա հիշեցի Եզոպոսի հայտնի առակը՝ ոչխարների, շների, գայլերի ու հովիվների մասին:

Մենք այս ի՞նչ արեցինք տղերք ,մենք այս ի՞նչ արեցինք»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»