Ներքին Միտք 6 ամիս առաջ - 23:04 24-03-2026

Մեզ հորդորում են չօգտագործել «Արցախ» տեղանունը, որպեսզի Ադրբեջանում չօգտագործեն «Գյոյչան»․ քաղաքագետ

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրում է.

«Կան պայմաններ, որոնցում ռևանշիզմի միակ այլընտրանքն ասիմիլացումն է: Բովանդակային սնանկացումը: Անարդարության փակ ցիկլում տարիներ շարունակ ապրող ժողովրդի ներսում չի կարող չկուտակվել բացասական էներգիա: Եվ այդ էներգիան վաղ թե ուշ փոխակերպվում է ծայրահեղական մեծ ալիքների: Դա մի յուրահատուկ «սեղմված զսպանակ է», որի բացումը երբեմն աղետալի հետևանքներ է ունենում:
Իրականությունն այն է, որ այդ զսպանակը վաղ թե ուշ բացվում է:

Կարդացեք աշխարհաքաղաքականության դասականներին` Հաուսհոֆերից մինչև Գումիլև, որոնք կենսաբանական մակարդակում վաղուց սահմանել են այս ֆունդամենտալ օրինաչափությունը: Յուրաքանչյուր էթնոս ձգտում է սեփական կենսական տարածության ընդլայմանը: Մինչդեռ այդ տարածության նպատակային սեղմումը էթնոսի ներսում հանգեցնում է խորքային մենթալ աղճատումների, կոլեկտիվ բարդույթների: Արդյունքում առաջանում է արդարության հաստատման ձգտում: Երբեմն դա առողջ ձգտում է, երբեմն՝ ֆանատիկ: Բայց դա, թերևս, այլ թեմա է:

Այդ կուտակումը սկսվում է տարրականից՝«ես-նա», «մենք-նրանք» հակադրումից՝ առանց որի չկա ինքնություն: Ո՛չ ազգային, ո՛չ քաղաքական: Փոխարենը կա անդրինքություն, թվային ինքնություն՝ արհեստական բանականության լայն ենթակառուցվածքներով:

Եվ հենց այդ օրգանական հակադրումն այսօր մեզանում փորձում են արմատախիլ անել՝ ՛՛խաղաղության՛՛ միակողմանի հաստատմամբ ու Անկախության հռչակագրի լիկվիդացմամբ, ցորենի ու բենզինի սիմվոլիկ ներմուծմամբ ու Արցախյան շարժման չլինելու մասին հայտարարություններով: Նպատակը պարզ է՝ բացառելով այդ հակադրումը՝ բացառել նաև մեր վերագիտակցումը:

Դրան զուգահեռ՝ Ադրբեջանում «մենք-նրանք»-ը պետական քաղաքականության բազային գործոն է: Արցախյան երկրորդ պատերազմն ու դրան հաջորդած զարգացումները պարարտ հող ստեղծեցին Ադրբեջանում ազգակերտման, ազգային ու քաղաքական ինքնության ձևավորման համար: Այսօր նրանք այդ գործընթացի ամենաակտիվ փուլում են գտնվում: Մինչդեռ մեզ հորդորում են չօգտագործել «Արցախ» տեղանունը, որպեսզի Արդբեջանում… չօգտագործեն «Գյոյչան»:

Սա հոգեբանական օպերացիա է, որի նպատակը կոլեկտիվ հիշողության դեակտիվացումն է, քաղաքական սուբյեկտայնության աստիճանական ապամոնտաժումը: Այս համատեքստում «մենք-նրանք» հակադրության արհեստական չեղարկումը ոչ թե հաշտեցման, այլ ապակողմնորոշման մեխանիզմ է։

Պարադոքսն այն է, որ մի կողմում «մենք-նրանք»-ը ինստիտուցիոնալացվում է, մյուս կողմում՝ ներկայացվում որպես հետամնացության և նույնիսկ սպառնալիքի աղբյուր։

Սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ նման անհամաչափությունները երկար չեն պահպանվում։ Զսպանակը չի կարող անվերջ սեղմված մնալ»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի