Ներքին Միտք 6 ամիս առաջ - 21:53 24-03-2026

Առաջ պատերազմի սպառնալիքներն Ալիևն էր հնչեցնում, հիմա՝ Փաշինյանը. չեմ բացառում, որ վաղը դուետով հնչեցնեն. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ խոսել է պատերազմի հավանականության մասին, որով վերջին օրերին ՔՊ-ն սպառնում է հայ ժողովրդին:

«Փաշինյանը խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որը գոյություն չունի։ Սա էլ մանիպուլյացիա է․ կա մի թուղթ, որն իրավական ուժ չունի, և դրա մասին այնքան են խոսել, որ կարծես թուղթ է դարձել։ Հիմա այդ թղթի վերաբերյալ կանխատեսումներ են անում։ Եթե իսկապես վերլուծության շնորքն ունի, կգնա՞ր Արցախում կասե՞ր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Մի մարդ, որն ընդհանրապես վերլուծական ընդունակություն չունի, չգիտի՝ ինչ չի կարելի անել արտաքին հարաբերություններում, հիմա ասում է, որ լավ է պատկերացնում։ Զրո պատկերացում»,- ասել է Քոչարյանը։

«Պարադոքսալն այն է, որ նա փորձում է պատերազմի վտանգը կապել մի մարդու հետ, որի նախագահության ժամանակ ամենախաղաղ տարիներն են եղել։ Առաջ այդ սպառնալիքներն Ալիևն էր հնչեցնում, հիմա՝ ինքը։ Չեմ բացառում, որ վաղը դուետով հնչեցնեն»,- նշել է Քոչարյանը։

Այս վիճակում ի՞նչ պիտի անի ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանը, պիտի վախեցնի պատերազմով, ուրիշ ի՞նչ ասի, ո՞ր թեմայի շուրջ ինքը կարող է նստել և լուրջ խոսել։ Մեծ վտանգը ինքն է, ինքը որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու, հայտարարել է երկրորդ նախագահը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին