Ներքին Միտք 6 ամիս առաջ - 23:36 23-03-2026

Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից մեկը. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․

«Մետրոյում տեղի ունեցած միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանի ներողությունը կարծես դառնում է կամ դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից, հիթերից մեկը։ Քպ-ականներն ու Նիկոլ Փաշինյանի տարատեսակ սիրահարներ դա ներկայացնում են որպես բացառիկ, եզակի նշանակության մի իրադարձություն, որը հատուկ է հենց նրան։ Այդ նույն մարդիկ սակայն բուն միջադեպին վերաբերող որևէ խոսք կամ գնահատական չեն ասում։

Ներողությունը մեր առօրյա, մարդկային հարաբերությունների, շփումների քաղաքավարության անբաժանելի մի մասն է, և մենք շատ ամգամ ակամայից ենք ներողություն խնդրում։ Նիկոլ Փաշինյանն իր անվայել պահվածքի ողջ ընթացքում ոչ մի անգամ ներողություն չխնդրեց արժանապատիվ այդ կնոջից։

Ներողությունը պահվածքի մեջ է և ոչ թե խոսքերի, առավելևս երբ վարչապետ ես։ Իսկ որպես վարչապետ նա առավոտից իրիկուն պետք է ներողություն խնդրի, հատկապես արցախցիներից, անհանդուրժող լինի նրանց նկատմամբ ատելության խոսքի և այլ անօրինականությունների դեմ, որը մենք չենք տեսնում։ Իսկ Նիկոլի ներողության մեծարումը դա սովորական քծնանք է և ստրկամտություն»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին