Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:17 17-03-2026

Թուրքական ինքնաթիռներ միշտ էլ անցնում են մեր տարածքով. մեղրաշատցի

Մամուլում այսօր տարածվեց տեղեկություն, թե մարտի 6-ին ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշատ բնակավայրի հատվածում Հայաստանի օդային տարածք է ներթափանցել թուրքական ուղղաթիռ։ Ըստ հրապարակումների՝ այն նկատել էին նաև գյուղի բնակիչները։

Ավելի ուշ «CivilNet Check»-ը հերքեց այդ տեղեկությունները՝ պնդելով, որ սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Մինչ պաշտոնական և մեդիա աղբյուրները հակասական գնահատականներ են տալիս, Oragir.News-ի լրագրողը Մեղրաշատում փորձել է պարզել՝ ինչ են ասում հենց տեղացիները։ Գյուղացիներից շատերը նշեցին, որ նման դեպքի մասին տեղեկություն չունեն։ Սակայն կային նաև բնակիչներ, ովքեր պնդում էին՝ օդում տեխնիկա տեսել են։

Մեղրաշատցի Գրիգոր Մկրտչյանը Oragir.News-ի հետ զրույցում նշել է․ «Թուրքական ինքնաթիռներ միշտ էլ անցնում են մեր տարածքով»։

Մանրամասները` տեսանյութում։