Ներքին 7 ամիս առաջ - 19:04 15-03-2026

Համաներում չի պլանավորվում․ Փաշինյանը Վայքում զրուցել է քաղաքացիների հետ

Համաներում Հայաստանում չի պլանավորվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը։ Փաշինյանն այս մասին ասել է այսօր, մարտի 15-ին, Վայքի բնակիչների հետ հանդիպմանը։

«Ես նույնպես եղել եմ քրեակատարողական հիմնարկում, համաներմամբ դուրս եմ եկել, սակայն դա եղել է քաղաքական որոշում` միջազգային հանրության ճնշման ներքո։ Երբ խոսքը գնում է համաներման մասին, այդ ակտը հաշվի չի առնում անձի հատկանիշները։ Ինքը համաներման պայմաններին բավարարող բոլորին ազատ է արձակում։ Մեր նախկին վերլուծությունը ցույց է տալիս, որ համաներումից հետո ազատվածների մի հսկայական մասը առաջին երեք ամիսների ընթացքում վերադառնում է ՔԿՀ։

Ես խնդիր եմ դրել արդարադատության նախարարության առաջ, որ մենք այնքան զարգացնենք ու ակտիվացնենք պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, որ այդ մեխանիզմը գա և լրացնի այդ պահանջը։ Որովհետև պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը հարցը քննում է հատ-հատ, յուրաքանչյուր անձի դեպքը` առանձին։ Ես խնդիր եմ դրել, որ բաց թողնենք մարդկանց, ովքեր պատրաստ են վերադառնալ նորմալ օրինական կյանքի։ Մենք շատ արագ կմեծացնենք պայմանական վաղաժամկետ ազատման ծավալները», - ասաց վարչապետը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին