Ներքին 7 ամիս առաջ - 22:16 14-03-2026

Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան

Վերջերս մի նախկին պաշտոնյա հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանում ներդրումներ չի արել։ Սա ինձ զարմացրեց։ Այս մասին փոդքասթի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Առաջին հերթին մենք պետք է հիշել «Հայռուսգազարդը»՝ 820 մլն դոլարի ներդրում ՀՀ–ում։ Իմ նախագահության ժամանակ գազի միջին գինը հազար խմ–ի համար եղել է 64-65 դոլար։ Նույն ժամանակ ՌԴ–ն Եվրոպայում գազը վաճառում էր 3-4 անգամ ավելի թանկ գնով։ Սա ներդրո՞ւմ է, թե ոչ։ Հայաստան–Իրան գազամուղի կառուցումը ևս այդ ընկերությունն արեց։ Հրազդանի 5–րդ էներգաբլոկը ևս այդ ընկերությունն արեց։ Ստորգետնյա գազի պահեստավորման ծավալները կրկնապատկել են, սա ներդրո՞ւմ է, թե ոչ։

Եթե այդ ամբողջը գումարենք, հսկայական ծավալ է։ Այդ ներդրումները մեզ հնարավորություն են տվել Հայաստանը ոտքի կանգնեցնել»,–ասաց երկրորդ նախագահը՝ հավելելով, որ Հայաստանում գազիֆիկացման մակարդակը կրկնակի մեծ էր, քան հենց Ռուսաստանում։

Հարցին՝ իշխանության գալու դեպքում հնարավո՞ր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի, Քոչարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող խոստանալ, որ դա կանեմ, բայց կարող եմ ասել, որ դա, այո, հնարավոր է, հնարավոր է բանակցել, հնարավոր է ցույց տալ, որ դա փոխշահավետ է»,– ընդգծեց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ