Ներքին Միտք 7 ամիս առաջ - 20:44 12-03-2026

Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․

«Հակաարցախյան հիստերիա այլևս բացահայտ։ ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելու համար Նիկոլ Փաշինյանի ցուցումով աշխատանքից հեռացվել է Ցեղասպանության թանգարանի տնօրենը, իսկ պատարագում հնչող Արցախի Հանրապետությունը, ըստ Փաշինյանի, պատերազմի կոչ է։ Դիվային մտքեր և մոգոնված բացատրություններ։

Դժվար է պատկերացնել, թե Ալիևը տեղյակ է գրքի կամ պատարագում հնչող Արցախի Հանրապետության մասին։ Փաշինյանն իր ասուլիսով ու բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին։ Սա կոչվում է արտաքին քաղաքականություն։

«Մենք պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ է», հարցնում է Փաշինյանը։ Դուք ինքնագործ խմբակ եք։ «Արցախը եղել է, կա ու կլինի», Բաքվի բանտից հայտարարել էր Ռուբեն Վարդանյանը։ Արցախը մենք ենք, մեր սրտերում է և մեզ հետ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին