Ներքին Միտք 7 ամիս առաջ - 00:13 12-03-2026

ԵԽ-ի առջև Հայաստանը ներկայացնող մարդու ելույթը դավաճանության բացահայտ խոստովանություն էր․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Զզվանքս հաղթահարելով՝ մի քիչ լսեցի Եվրոպական խորհրդարանի առջև Հայաստանը ներկայացնող մարդու ելույթի մի մասը։ Դա պարզապես դավաճանության բացահայտ խոստովանություն էր։ Կրկնում եմ՝ դավաճանության ԲԱՑԱՀԱՅՏ խոստովանություն էր։ Կրկնում եմ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ բացահայտ խոստովանություն էր։

Գերագույն դավաճանի հետ այդ հրեշավոր հանցանքը կիսող մարդկանց թիվը շատ փոքր է։ Նրա մյուս աջակիցները պարզապես գերիներն են ներքին թշնամանքի կրակը ստով ու կիսաճշմարտություններով մշտապես բորբոքող այն հրեշավոր քարոզչական գործարանի, որի վրա ծախսվում են միլիոններ։

Այդ մարդկանց հետ խոսելու, ճշմարտությամբ նրանց «գերությունից ազատելու» գործը այդ ճշմարտությունը գիտակցող բոլոր մարդկանց սրբազան պարտքն է՝ անկախ նրանից, թե մասնակցում ենք ընտրություններին, թե ոչ, իրականացնում ենք հանրային գործունեություն, թե ոչ։

Բոլորի՛ս սրբազան պարտքն է։ Մեր ինքնության ու արժանապատվության համար դարեր ի վեր նահատակված ու հիմա դավաճանված անթիվ-անհամար արյունակից եղբայրների հիշատակի առջև։ Ու մեր զավակների ու սերունդների ապագայի առջև։

Էկե՛ք չթերանանք։ Գերագույն դավաճանը չի թերանում – աշխատում է օրնիբուն»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին