Արտաքին 5 ամիս առաջ - 23:40 09-03-2026

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է՝ ինչ են քննարկել առաջնորդները

▪️Պուտինի և Թրամփի զրույցը տևել է մոտ մեկ ժամ։

▪️ Զրույցի ընթացքում շեշտը դրվել է Իրանի շուրջ հակամարտության և Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների վրա։

▪️Զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ։

▪️Առաջնորդները կարծիքների առարկայական և օգտակար փոխանակում են անցկացրել Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

▪️Պուտինը մի շարք նկատառումներ է արել՝ ուղղված Իրանում հակամարտության շուտափույթ քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը:

▪️Պուտինը դրական գնահատականներ է տվել անձամբ ԱՄՆ-ի և Թրամփի միջնորդական ջանքերին՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։

▪️Զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական բնույթ է կրել։

▪️Թրամփը կրկին շահագրգռվածություն է հայտնել Ուկրաինայում շուտափույթ հրադադարի և երկարաժամկետ կարգավորման հարցում։

▪️ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները զրույցի ընթացքում քննարկել են նաև Վենեսուելայի թեման։

▪️Պուտինն ու Թրամփը կանոնավոր շփման պատրաստակամություն են հայտնել։