Արտաքին 10 ամիս առաջ - 22:47 16-10-2025

Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը. մանրամասներ՝ նախագահների հեռախոսազրույցից

Պուտինի և Թրամփի զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Այս մասին նշել է Ռուսաստանի ղեկավարի օգնական Ուշակովը:

Զրույցը տևել է 2,5 ժամ. այն եղել է բովանդակալից, չափազանց անկեղծ և վստահելի։ Նախագահները պայմանավորվել են կապի մեջ մնալ։

Պուտինը զրույցը սկսել է Թրամփին շնորհավորելով Մերձավոր Արևելքում հաջողությունների կապակցությամբ, իսկ ԱՄՆ նախագահը հիշատակել է ութ այլ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում իր հաջողությունների մասին։

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Մելանյա Թրամփին ռուս և ուկրաինացի երեխաներին ընտանիքների հետ վերամիավորելու ջանքերի համար և խնդրել փոխանցել իրեն այդ խոսքերը:

Երկու առաջնորդների զրույցի հատուկ շեշտը դրվել է ուկրաինական ճգնաժամի հարցերի վրա։ Պուտինն ընդգծել է Ռուսաստանի հավատարմությունը Ուկրաինայում կարգավորման քաղաքական-դիվանագիտական ուղուն: Անդրադարձ է կատարվել նաև Կիևին «Տոմահավկաների» մատակարարման խնդրին։

Բուդապեշտը որպես ապագա ռուս-ամերիկյան գագաթնաժողովի անցկացման վայր առաջինը հիշատակել Է Թրամփը. Պուտինն անմիջապես աջակցել է առաջարկին:

Պուտինի և Թրամփի գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքները կսկսվեն Լավրովի և Ռուբիոյի հեռախոսազրույցով։ Նրանց աշխատանքի ընթացքում պարզ կդառնա, թե երբ է կազմակերպվելու գագաթնաժողովը։