Ներքին 7 ամիս առաջ - 23:00 07-03-2026

Ամենացուրտ եղանակին էլ կարելի է ջերմանալ. Ամասիայում 4-րդ անգամ անցկացվեց -46 ձմեռային փառատոնը

Շիրակի մարզի Ամասիա համայնքը հերթական անգամ ապացուցեց, որ նույնիսկ ամենացուրտ եղանակը չի կարող խանգարել ջերմ ու աշխույժ տոնական մթնոլորտ ստեղծելուն։ Այստեղ արդեն 4-րդ անգամ անցկացվեց «Ամասիայի ձմեռ -46» ձմեռային փառատոնը, որն աստիճանաբար դարձել է սառնաշունչ բնակավայրի յուրօրինակ այցեքարտը։

Փառատոնը միավորել էր թե՛ տեղացիներին, թե՛ տարբեր բնակավայրերից ժամանած հյուրերին։ Ձյունապատ բնության ֆոնին կազմակերպվել էին ակտիվ ձմեռային խաղեր ու սպորտային մրցումներ, իսկ տարածքում տարածված տաք ուտեստների բույրը լրացնում էր տոնական տրամադրությունը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն մասնակցել տարբեր խաղերի ու մրցույթների, այլև վայելել ազգային երգ ու պար, ծանոթանալ տեղական ավանդույթներին ու պարզապես ջերմ ժամանակ անցկացնել։ Չնայած ցրտին՝ փառատոնի մթնոլորտը լի էր ժպիտներով, աշխույժով ու միասնականությամբ։

«Ամասիայի ձմեռ -46» փառատոնը նպատակ ունի ցույց տալ, որ ձմեռը կարող է ոչ միայն սառնաշունչ, այլև հետաքրքիր ու գրավիչ լինել՝ դառնալով զբոսաշրջային և մշակութային կարևոր իրադարձություն տարածաշրջանի համար։

Մանրամասները` տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար