Արտաքին 5 ամիս առաջ - 22:35 05-03-2026

Իրանը պատրաստ է ԱՄՆ ցամաքային գործողությանը. Լարիջանի

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային գործողությանը։

Այս մասին Լարիջանին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ամերիկյան որոշ պաշտոնյաներ խոսել են ցամաքով Իրան ներխուժելու մտադրության մասին։ Իմամ Խոմեյնիի և իմամ Խամենիի քաջարի որդիները սպասում են ձեզ»,- գրել է Լարիջանին։

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հավելել է, որ Իրանի սրբազան հողը «դժոխքի ծառաների համար չէ»։