Արտաքին 5 ամիս առաջ - 16:07 05-03-2026

Լիբանանին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 77-ի

Օրվա առաջին կեսին Լիբանանի տարածքին իսրայելական ավիացիայի հասցրած հարվածների հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը՝ X սոցիալական ցանցում հրապարակված ամփոփագրում։

Ինչպես հստակեցվում է հաղորդագրության մեջ, տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր Լիբանանում զոհերի ընդհանուր թիվը 72-ից հասել է 77-ի, իսկ վիրավորների թիվը 437-ից աճել է մինչև 527։

Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված անձանց թիվը հասել է 91 հազարի։