Ներքին 1 ժամ առաջ - 17:17 26-10-2026

53-ամյա վարորդը թմրանյnւթ էր օգտագործել և գnղացել Վերնաշեն գյուղի բնակչի մեքենան. տղամարդուն ձերբակալել են

Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 125-րդ կմ հատվածում կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։

Պարզվել է՝ Մալիշկա գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը թմրանյութ էր օգտագործել, իսկ մեքենան գողացել էր Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում։

Պարեկները պարզել են, որ մեքենան պատկանում է Վերնաշեն գյուղի 35-ամյա բնակչին։

53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մալիշկա գյուղի բնակիչ 53-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։