Արտաքին 6 ամիս առաջ - 17:41 03-03-2026

Երկրաշարժ՝ Սոչիում

Սոչիում երկրաշարժ է գրանցվել, ստորգետնյա ցնցումներն զգացել են առողջարանային քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչները։

Սեյսմոլոգների տվյալներով՝ մագնիտուդը կազմել է 4,4, էպիկենտրոնը գտնվել է Սոչիից 27 կմ և Կրասնոդարից 185 կմ հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումները տևել են մի քանի վայրկյան, շարժվել են տան ապակիները, օրորվել են ջահերը։

«Ադլերում շինության ներսում զգացվել է կտրուկ ցնցումներ, որին հաջորդել են թույլ հետցնցումներ։ Փողոցներում խուճապ չի եղել, մարդիկ հանգիստ են արձագանքել», — հայտնել էՌԲԿ-ն։