Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:00 02-03-2026

Ռաֆայել Երանոսյանն ու Արմուշը՝ հիվանդասենյակից. դերասանը պարզաբանել է իրավիճակը

Սիրված դերասան և հումորիստ Ռաֆայել Երանոսյանն Ինստագրամի իր էջում նոր հրապարակում է արել, որն ի սկզբանե անհանգստացրել է նրա բազմահազար հետևորդներին։

Տեսանյութում երևում է, որ դերասանն ու նրա գործընկեր Արման Հովհաննիսյանը (Արմուշը) գտնվում են հիվանդասենյակում։



Այնուամենայնիվ, տեսանյութի ընթացքից պարզ է դառնում, որ անհանգստանալու լուրջ պատճառ չկա։ Ռաֆայել Երանոսյանի հետ ամեն ինչ կարգին է. նա պարզապես որոշել է զբաղվել առողջությամբ և անցնել օրգանիզմի մաքրման՝ «դետոքս» պրոցեդուրա։

Չնայած հիվանդանոցային միջավայրին՝ դերասանները հավատարիմ են մնացել իրենց կերպարին և հրապարակումը համեմել հումորով։

Դերասանների բարձր տրամադրությունն ու կատակները փարատել են երկրպագուների մտահոգությունները՝ հավաստիացնելով, որ ամեն բան ընթանում է ըստ պլանավորածի։

Տեսանյութ: