Ներքին 8 ամիս առաջ - 14:35 26-02-2026

Սպասում ենք վրացական կողմի պարզաբանմանը. Պապոյանը՝ Վրաստանում մնացած բեռնատարների մասին 

Այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում Գևորգ Պապոյանն անդրադարձավ Վրաստանում մնացած բեռնատարների մասին, նշելվ, որ ֆինանսական ոստիկանությունը որոշակի ռիսկեր է բացահայտել հայկական բեռնատարների հետ կապված։

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ հայկական կողմի համար ստեղծված իրավիճակն անհասկանալի է:

«Ես վրացի գործընկերոջս խնդրել եմ պարզաբանել, թե այդ ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, որպեսզի մեր տնտեսվարողները իմանան՝ ինչ կարելի է և ինչ չի կարելի արտահանել։ Ինչպես նաև պարզաբանել, թե ի՞նչ են արել մեր տնտեսվարողները, որոնց պատճառով այդ մեքենաները կանգնած են», - ասաց նախարարը։

Պապոյանը հայտնեց, որ հայկական կողմը դեռ պարզաբանում չի ստացել կոնկրետ խախտումների վերաբերյալ, այդ իսկ պատճառով տրանսպորտային միջոցները շարունակում են մնալ Վրաստանում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել