Ներքին 8 ամիս առաջ - 09:30 25-02-2026

«ՀայՓոստ»․ ՔՊ-ի կործանած հերթական կառույցը

Էռնեստո Էռնեկյանի կողմից պետությանը նվիրատվություն անելուց հետո «Հայփոստ» ՓԲԸ֊ն 2018 թվականին հայտնվեց ՔՊ-ի տիրապետության տակ։ Սկզբում այն վերակազմավորվեց ու ընդլայնվեց, ապա «ինչ-որ մարդիկ» որոշեցին, որ կարելի է սեփականաշնորհել ու քանդել «ՀայՓոստի» կենտրոնական մասնաշենքը ու դրա փոխարեն նոր շենք կառուցել։

Թերևս սա էր պատճառը, որ «ՀայՓոստի» ղեկավարությունը հանձնվեց բարձրաստիճան ՔՊ֊ական Հայկ Կոնջորյանի կնոջը` Շուշան Ալեքսանյանին, ով ոչ միայն դեմ չէր գլխավոր շենքի օտարմանը, այլև, ըստ էության, նպաստում է ընդհանրապես «Հայփոստի» փակմանը․ վերջին հաշվետու տարում ընկերությունն արդեն կուտակել է 1 միլիարդ 396.7 միլիոն դրամի վնաս։


Ընդ որում, ֆինանսական այս էքստրեմալ պայմաններում Կոնջորյանի կինը որոշել է գնել 420 հազար դրամանոց բազկաթոռ։



Oragir.News-ի տեղեկություններով՝ արդեն մարտ ամսին «ՀայՓոստ»-ը դժվարությամբ է կարողանալու վճարել իր աշխատակիցների աշխատավարձը։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել