Սպորտ 7 ամիս առաջ - 23:16 24-02-2026

ՖԻՖԱ-ն քննարկում է Մեքսիկային աշխարհի առաջնությունից զրկելու հարցը

ՖԻՖԱ-ն դիտարկում է աշխարհի 2026 թվականի առաջնության միջմայրցամաքային անցումային խաղերը Մեքսիկայից այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը, որոնց արդյունքում պետք է վերջնականապես հայտնի դառնան մրցաշարի մասնակիցները:

Ինչպես հայտնում է The Athletic պարբերականը, հարցականի տակ են հայտնվել նաև բուն մրցաշարի եզրափակիչ փուլի այն հանդիպումները, որոնք նախատեսված են հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։

Ըստ աղբյուրի՝ խաղերի վայրի փոփոխությունը կկիրառվի որպես ծայրահեղ քայլ միայն այն դեպքում, եթե անվտանգության մարմինները և կոմերցիոն գործընկերները լուրջ մտահոգություններ հայտնեն անվտանգության ապահովման վերաբերյալ: Ներկայումս Մեքսիկայում ծայրահեղ լարված իրավիճակ է. թմրակարտելներից մեկի պարագլխի սպանությունից հետո երկրում բռնկվել են զանգվածային անկարգություններ։ Զինյալների և իրավապահների միջև բախումները վերածվում են ջարդերի և ինտենսիվ փոխհրաձգությունների։

Նշենք, որ ԱԱ-ի ուղեգրի համար պայքարող Ճամայկայի, Կոնգոյի և Նոր Կալեդոնիայի հավաքականների միջև փլեյ-օֆֆի հանդիպումները ծրագրված են մարտի 26-ից 31-ը։ Խնդիրն էականորեն բարդանում է նրանով, որ տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ արդեն իսկ գնել են մրցաշարի տոմսերը և հյուրանոցներ ամրագրել:

Խաղերը տեղափոխելու պարագայում ՖԻՖԱ-ն ստիպված կլինի ամբողջությամբ փոխհատուցել երկրպագուների կրած ֆինանսական վնասները:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի