Ներքին 8 ամիս առաջ - 22:25 21-02-2026

Էլեն Արշակյանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում է աշխատում․ «Առաջ»-ի պարզաբանումը

Oragir.News-ն այսօր հայտնել էր, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող «Առաջ» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Էլեն Արշակյանը ոչ միայն «Առաջ» կուսակցության ղեկավար մարմնի մշտական անդամ է, այլև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի աշխատակից է։ Մեր այս հրապարակման համար հիմք էր հանդիսացել Արշակյանի հայտարարագիրը, որում նշված էր՝ վերջինս 2024 թվականին 1 մլն 302.906 դրամ աշխատավարձ է ստացել «Վարչապետի աշխատակազմից»։

Հրապարակումից հետո «Առաջ» կուսակցության կենտրոնական մարմնի անդամ Նարեկ Մանթաշյանը կապ հաստատեց Oragir.News-ի խմբագրություն՝ տեղեկացնելով, որ Էլեն Արշակյանը աշխատում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում, այլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում։ Նարեկ Մանթաշյանը տեղեկացրեց՝ քանի որ պաշտոնաթող նախագահների գրասենյակները ֆինանսավորվում են Կառավարությունից՝ տվյալ դեպքում վարչապետի աշխատակազմից, Էլեն Արշակյանի հայտարարագրում նշված է, որ վերջինս աշխատավարձ է ստացել վարչապետի աշխատակազմից։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը