Ներքին 8 ամիս առաջ - 18:00 21-02-2026

Քոչարյանամետ կուսակցության ղեկավարներից մեկն աշխատում է վարչապետի աշխատակազմում

Հայաստանի քաղաքական դաշտը իռացիոնալ բնույթ ունի։ Հայաստանի բազմաթիվ կուսակցություններից մեկն էլ «Առաջ»-ն է, որն ունի ուլտրառադիկալ քոչարյանամետ կառույցի համբավ։

Ուսումնասիրելով կուսակցության կառավարման խորհրդի ղեկավարների հայտարարագրերը՝ մի զարմանալի փաստի ենք ականատես լինում․ կուսակցության ղեկավարներից մեկը՝ Էլեն Արշակյանը, ոչ միայն «Առաջ» կուսակցության ղեկավար մարմնի մշտական անդամ է, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի աշխատակից է։




Հրապարակումից հետո «Առաջ» կուսակցության կենտրոնական մարմնի անդամ Նարեկ Մանթաշյանը կապ հաստատեց Oragir.News-ի խմբագրություն՝ տեղեկացնելով, որ Էլեն Արշակյանը աշխատում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում, այլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում։ Նարեկ Մանթաշյանը տեղեկացրեց՝ քանի որ պաշտոնաթող նախագահների գրասենյակները ֆինանսավորվում են Կառավարությունից՝ տվյալ դեպքում վարչապետի աշխատակազմից, Էլեն Արշակյանի հայտարարագրում նշված է, որ վերջինս աշխատավարձ է ստացել վարչապետի աշխատակազմից։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց