Միտք Ներքին 8 ամիս առաջ - 17:52 20-02-2026

ԿԳՄՍՆ-ն հերքում է 231 դպրոցի փակման լուրը, քաղաքացիները՝ նախարարության հերքումը

Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հերքում է, որ 2026 թ․ սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 231 դպրոց, եւ նշում է, որ նման կարգի լուրերը հանդիսանում են ապատեղեկատվություն։ ԿԳՄՍ-ի ֆեյսբուքյան էջում քաղաքացիներն, իրենց գյուղերի դպրոցների օրինակները մեջ բերելով, գրում են, որ նախարարությունն է մանիպուլացնում, քանի որ 2026-2027 ուս․ տարում միավորվելու են տարբեր գյուղերի դպրոցներ ու դա ըստ էության հենց փակել է նշանակում, իսկ մնացածը բառախաղ է։ Ստացվում է քաղաքացիները հերքում են ԿԳՄՍ-ի հերքումը եւ հաստատում են ՀՀ կառավարության կողմից դպրոցներ փակելու մասին լուրերի իսկությունը։

Ինչպես կարելի է եզրահանգել քաղաքացիների փաստարկված արձագանքից՝ դեմագոգիան Հայաստանում ծաղկում է ապրում բարձրագույն մակարդակում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին