Ներքին 6 ամիս առաջ - 18:13 19-02-2026

Թերի բարձրագույնի հետևանքները. ստորակետը մոռացել եք, պարո՛ն Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է՝ սոցցանցի իր էջում կարճ հոլովակներ է հրապարակում՝ ցույց տալով հայտնի սրտիկը և բարի լույս մաղթելով բոլորին:

«Բարի լույս, բարի օր եւ սիրում եմ բոլորիդ»,- հոլովակին կից գրում է Նիկոլ Փաշինյանը:

Ուշագրավ է, որ տեքստում կետադրական սխալ կա. բանն այն է, որ հայերենի կետադրական կանոնների համաձայն՝ և շաղկապից առաջ ստորակետ է դրվում, երբ ենթական փոխվում է, այսինքն՝ նախադասությունը ճիշտ կլիներ գրել այսպես՝ «Բարի լույս, բարի օր, եւ սիրում եմ բոլորիդ»:



Այսօր Փաշինյանը բարի լույս է մաղթել բոլորին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնից. նրա ընտանիքին պատկանող թերթը՝ «Հայկական ժամանակը», անդրադարձել է վարչապետի հրապարակմանը, բայց ի տարբերություն Փաշինյանի՝ սրբագրիչը հայերենի կետադրական այդ կանոնը գիտի և ճիշտ է կետադրել:



Բոլորին է հայտնի, որ Փաշինյանը 1991 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, իսկ 1995 թվականին՝ հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ, ռեկտորատի որոշմամբ հեռացվել համալսարանից՝ չստանալով դիպլոմը։

Կարելի է եզրակացնել, որ եթե Փաշինյանը ավարտեր Մայր բուհն ինչպես հարկն է, հայերենի կետադրությունը նրան գուցե սովորեցնեին:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից