Ներքին 8 ամիս առաջ - 17:25 19-02-2026

Ախթալայի կոմբինատը չի կատարում դատարանի վճիռը ու լիարժեք չի վճարում իր նախկին աշխատակցին

Ախթալայի կոմբինատը չի կատարում դատարանի վճիռը ու լիարժեք չի վճարում իր նախկին աշխատակցին Oragir News-ը շարունակում է ահազանգեր ստանալ կոմբինատի շուրջ ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ։

Աշխատակիցներն ու նրանց հարազատները խմբագրությանը փոխանցում են տեղեկություններ աշխատավարձերի, աշխատանքային անվտանգության և սոցիալական պարտավորությունների հնարավոր խախտումների մասին։ 2022 թվականի հուլիսի 12-ին տեղի ունեցել դժբախտ դեպքի որի մասին Oragir News-ը տեղեկանում է հենց տուժած աշխատակիցը՝ Արթուր Զալիկոյի Գիգոլյանը։ Նրա խոսքով՝ այդ օրը քարաթափման հետևանքով ստացել է ողնաշարի և կոնքոսկրի ծանր վնասվածքներ։

Բժշկական եզրակացությամբ նրան սահմանվել է առաջին կարգի հաշմանդամություն։


Յոթ անչափահաս երեխաների հայր Արթուր Գիգոլյանը դարձել է անաշխատունակ։ Դեպքից ի վեր նա տարել է ութ վիրահատություն և այժմ պատրաստվում է իններորդին։

Նրա փոխանցմամբ՝ բուժման և վիրահատությունների ծախսերը կոմբինատի կողմից չեն փոխհատուցվել։ Երկարատև դատական գործընթացներից հետո միայն 2025 թվականին դատարանի որոշմամբ կոմբինատը պարտավորվել է փոխհատուցում տրամադրել։

Դատարանը սահմանել է, որ կոմբինատը պետք է 100 տոկոսով փոխհատուցի աշխատակցի աշխատավարձը, սակայն գործնականում սկսել է վճարել ընդամենը 40 %-ը՝ նախկին 100 %-ի փոխարեն։ Ընտանիքը պնդում է, որ դատարանի որոշման ոչ ամբողջական կատարումը չի կարող համարվել համարժեք փոխհատուցում՝ հաշվի առնելով աշխատունակության ամբողջական կորուստը և բազմազավակ ընտանիքի սոցիալական ծանր վիճակը։



Հիշեցնենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում աշխատակիցների բողոքի ակցիաները շարունակվում են։

Տասնյակ աշխատակիցներ գործադուլ են իրականացնում՝ պահանջելով լրացուցիչ աշխատանքի համար համապատասխան վարձատրություն և սոցիալական պարտավորությունների կատարում և պարզապես իրենց աշխատած գումարները։ Մինչ կոմբինատն ու Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակային արձագանք չեն տալիս ստեղծված իրավիճակին։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը