Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 16:00 17-02-2026

Հավելագրումների միջոցով փորձում են ամեն կերպ պահպանել հաշվարկային ցուցանիշները. Ղազինյան

Oragir.News-ի հարցին՝ վերջին շրջանում քաղաքացիներից ստացվող ահազանգերի վերաբերյալ, ըստ որոնց՝ այս տարվա հունվարին նախորդ տարվա համեմատ 2-3 անգամ ավելի շատ են վճարումներ կատարվում էլեկտրոցանցերից օգտվելու համար, Դավիթ Ղազինյանը պատասխանեց.

«Մեր ժամանակ գոյություն ուներ հստակ աշխատանքային սխեմա, որը սահմանված էր բողոքների ստացման և դրանց մշակման համար։ Նույնիսկ եթե մենք ցանկանայինք, որևէ բան կոծկելն անհնար էր, քանի որ պետական մարմինները վերահսկողություն էին իրականացնում։ Այժմ, սակայն, ոչ մի պետական մարմին չի ստուգում, չի սաստում և չի վերահսկում գործընթացը։ Սա նշանակում է անպատժություն և ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումներ»,- ասաց Ղազինյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս համակարգում կիրառվող հավելագրումների միջոցով կորուստների տոկոսը ստիպված են հավասարեցնել այն ցուցանիշին, որը սահմանված է սակագնի վրա, ինչն առաջացնում է մարդկանց վրա ավելացման անհրաժեշտություն. «Նրանց մոտ արտակարգ իրավիճակ է ստեղծվում. եթե կորուստը ավելի շատ փակեն, քան իրենք կարող են կառավարել, դա սխալ է համարում։ Հավելագրումների միջոցով փորձում են ամեն կերպ պահպանել հաշվարկային ցուցանիշները»,- նշեց նա։

Ղազինյանը նաև անդրադարձավ անցյալի փորձին. «Սամվել Կարապետյանի կառավարման օրոք համակարգը ավելի լավ էր աշխատում։ Սակայն հիմա անձնական շահագրգռվածությունից ելնելով, որոշ գործողություններ կրկնվում են։ Երբ անցնում էի գրասենյակների մոտով, տեսա բավականին հերթեր, որոնք, ըստ իմ գնահատման, հենց համակարգի սխալ հաշվարկների հետևանք են»։

Նա եզրափակեց՝ ընդգծելով, որ այս վիճակը խոսում է կառավարման բացթողումների և վերահսկողության բացակայության մասին. «Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ուղիղորեն ազդում է քաղաքացիների վրա և ցույց է տալիս, թե որքան կարևոր է արդյունավետ վերահսկողությունը և թափանցիկ հաշվետվությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել