Ներքին 6 ամիս առաջ - 18:17 16-02-2026

Հայկական Davaro ԱԹՍ արտադրողը հերքել է իսրայելական Harop-ի կրկնօրինակման մեղադրանքները

Հայկական Davaro ԱԹՍ արտադրող ընկերությունը հերքել է իսրայելական Harop-ի կրկնօրինակման մեղադրանքները։ Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին օրերին միջազգային մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, որ Davaro ընկերության ստեղծված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համակարգերի հիմքում այլ արտադրողների տեխնոլոգիաներ են:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հրապարակված վերլուծությունները կատարված են ոչ ճշգրիտ և իրական բնութագրերին չհամապատասխանող տվյալների հիման վրա։ Davaro ընկերությունն իր արտադրանքների մշակումներն իրականացնում է բացառապես սեփական տեխնոլոգիական լուծումների հիման վրա՝ հենվելով հայկական ինժեներական ներուժի, կուտակած փորձի և գիտատեխնիկական կարողությունների վրա»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Ընկերությունն ընդգծում է, որ իրենց մշակած համակարգերը բնութագրվում են բարձր տեխնոլոգիական լուծումներով, կատարելագործված կառուցվածքով և բարձր արդյունավետությամբ։

Շեշտում են՝ դրանք չեն զիջում, իսկ մի շարք ցուցանիշներով գերազանցում են հրապարակումներում նշված համակարգերին ինչպես որակական, այնպես էլ գործառութային հնարավորությունների առումով։

«Հարկ ենք համարում նշել, որ անօդաչու թռչող սարքերի կոնցեպտների կամ կառուցվածքային սխեմաների որոշակի նմանությունները չեն կարող դիտարկվել որպես նմանակում կամ կրկնօրինակում։ Ավիացիոն և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համընդհանուր ինժեներական մոտեցումներ և աերոդինամիկական լուծումներ, որոնք միջազգային պրակտիկայում ընդունված են որպես արդյունավետ կառուցվածքային սկզբունքներ»,- նշում են Davaro-ում։

Ավելի վաղ իսրայելական Globes պարբերականը գրել էր, որ հայկական Dragonfly 3 անօդաչու թռչող սարքի ստեղծման ժամանակ օգտագործված տեխնոլոգիաները, հավանաբար, ստացվել են հնդկական կողմից՝ Հնդկաստանի հետ IAI ընկերության (Harop ԱԹՍ արտադրող) համագործակցության արդյունքում, ինչն առաջացրել է Իսրայելի դաշնակից Ադրբեջանի դժգոհությունը:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից