Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 21:10 15-02-2026

Քաղաքական դրդապատճառով ոչ մի մարդ չի արտաքսվի. Սիմոնյանը ՌԴ-ում հետապնդվող քաղաքացիների արտահանձնման մասին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաքացիների ձերբակալման կամ արտաքսման հնարավորությունը քաղաքական դրդապատճառներով։

«Հայաստանից զրո մարդ է արտաքսվել։ Եթե մարդը չի խախտում մեր օրենքները, նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվում։ Եղել են իրավիճակներ, երբ մարդկանց ձերբակալել են, բայց հանգամանքները պարզելուց հետո այդ եզակի դեպքերն ավարտվել են նրանով, որ մենք նրանց ազատ ենք արձակել»,- ասել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանում հետախուզվող շատերը՝ «նախկին քաղաքական գործիչներ, որոնք մեղադրվում են բռնության, սպանությունների, կոռուպցիայի մեջ, այժմ թաքնվում են հենց Ռուսաստանի Դաշնությունում»։

«Ես Ձեզ երաշխավորում եմ՝ քաղաքական դրդապատճառներով ոչ մի մարդ չի ձերբակալվի և չի արտաքսվի որևէ այլ՝ երրորդ երկիր։ Ես Ձեզ դա պաշտոնապես երաշխավորում եմ։

Մեզ մոտ շատ մարդիկ են գալիս, շատ արտիստներ, շատ հայտնի մարդիկ, որոնք հայտարարված են օտարերկրյա գործակալներ և այլն։ Նրանք այստեղ համերգներ են ունենում»,- ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում