Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 08:47 10-02-2026

Շպարգալկա՝ սեղանի ոտքի տակից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Իջեւանից մեզ հայտնեցին, որ փետրվարի 1-ին ավագ դպրոցի շենքում «Կենսաբանություն» առարկայի միասնական քննությունը խախտումներով է անցել։ Քննության որոշ մասնակիցների օգնել են, ինչը դժգոհություն է առաջացրել քննվողների շրջանում։ Արդյունքում ոմանք այդ քննությունից անհամաչափ բարձր գնահատականներ են ստացել:

Մեզ հայտնեցին, որ քննության ընթացքին հետեւող պաշտոնյաներից մեկը, շրջելով քննասենյակում, «նկատել է», որ սեղաններից մեկը թեքված է` հավասարակշիռ դիրքում չէ, եւ այն ուղղելու համար` սեղանի ոտքերից մեկի տակ ծալած թուղթ է տեղադրել: Քիչ անց այդ սեղանի մոտ նստած քննության մասնակիցը սեղանի ոտքի տակից հանել է ծալված թուղթը եւ դրանից արտագրել հարցերի պատասխանները, ինչը նկատել են մյուս աշակերտները։ Իջեւանից հայտնեցին, որ քննության մասնակից աշակերտները նամակ-բողոք են գրել ԿԳՄՍ նախարարություն: Մեզ չհաջողվեց կապվել ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի հետ, որպեսզի բողոքի հետագա ընթացքի մասին պարզաբանում ստանայինք:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել