Ներքին Միտք 8 ամիս առաջ - 21:50 06-02-2026

Կոնցլագերի վերածվող Հայաստանում էլեկտրոնային բրասլետի միջոցով իրականացվում է ապօրինի գաղտնալսում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով.

Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների պերիոդիկ փուլայնության տրամաբանության մեջ տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց։

Օրինակ, վերջին օրերին, երբ տնային կալանքի ռեժիմի են տեղափոխվել մի շարք քաղբանտարկյալներ, այդ թվում՝ այսօր Միքայել սրբազանը։

Հիշեցնում եմ նաեւ անձնական փորձից. տնային կալանքը ոչ միայն անազատություն է, այլեւ նույն Քր. օրենսգրքով իր ժամկետով հավասարեցված է բանտային կալանքին։

Տնային կալանքի ընթացքում կալանավորի ոտքին կամ ձեռքին է փակցվում էլեկտրոնային բրասլետ, իսկ տանը տեղադրվում է համապատասխան «մայր-սարքը»։

Եւ թվային կոնցլագերի վերածվող Հայաստանի պարագայում կասկածից վեր է, որ այդ սարքերի միջոցով իրականացվում է ապօրինի գաղտնալսում։

Այդ գաղտնալսման վտանգի մասին քանիցս բարձրաձայնել եմ իմ դատական նիստերի ընթացքում՝ պահանջելով սարքերի անկախ փորձաքննություն, սակայն ապարդյուն. ոչ մի պատկան մարմին այդպես էլ չարձագանքեց իմ օրինական եւ հիմնավորված պահանջին։

Իմ անձնական կյանքի անձեռնմխելիության, քաղաքական գործունեության ազատության եւ փաստաբանական գաղտնիքի ապահովման գերակայությունից դրդված՝ ստիպված դիմում էի մի լայֆ-հակի՝ բրասլետն անհրաժեշտության դեպքում տեղադրելով ջրով լցված դույլի մեջ եւ ապավինելով ջրի՝ վատ ձայնահաղորդիչ լինելու հատկությանը։

Կիսվում եմ այս լայֆ-հակով՝ խնդրելով պայքարի իմ բոլոր ընկերներին, որ գտնվում են տնային կալանքի ռեժիմում, զգոն լինել։

Ազատությու’ն բոլոր քաղբանտարկյաքներին։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները