Ներքին 9 ամիս առաջ - 18:53 04-02-2026

42 գնդերեցներից 35-ը Մայր աթոռ են վերադարձել, 4-ը՝ միացել «բարենորոգմանը»․ Տեր Եսայի

ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող 42 գնդերեցներից 35-ն արդեն Մայր աթոռ են վերադարձել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Մայր աթոռի տեղակատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի հրամանով զինված ուժերում հոգևոր ծառայության լուծարումից հետո 42 գնդերեցներից 3-ն անցել են պարտադիր ժամկետային զինծառայության (նրանք ժամկետային զինծառայողներ էին– խմբ․ ), 4-ը միացել են եկեղեցու այսպես կոչված «բարենորոգման» շարժմանը։

Մյուս 35 գնդերեցները վերադարձել են Մայր աթոռ և նոր նշանակումների են սպասում։

««ՀՀ–ի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով եկեղեցուն իրավունք է վերապահված մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալ զորամասում։ Իսկ Մայր աթոռի և ՊՆ-ի միջև կնքված հոգևոր ծառայության կանոնադրության համաձայն՝ ԶՈւ-ի հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնագրով և ՊՆ-ի հրամանով։ Այս 2 օրենքները հստակորեն խախտվել են»,- շեշտում է տեր Եսային։

Հոգևորականը համոզված է՝ զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցումը չի բխում զինվորների և հայոց բանակի շահերից, ուստի նախարարի որոշումը վերանայման կարիք ունի։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ