Ներքին 9 ամիս առաջ - 18:44 30-01-2026

Ներկայացվել է 2026 թվականի մաքսային բարեփոխումների ընթացքը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։

ՊԵԿ նախագահը կարևորելով նիստում մաքսային բարեփոխումներին ուղղված քննարկումները՝ ընդգծել է, որ կայուն և շարունակական բարեփոխումների ապահովումը, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգի անշեղ բարելավումն այն ուղին է, որով պետք է հետևողականորեն առաջ շարժվել, միաժամանակ նվազեցնելով ոլորտում առկա հնարավոր ռիսկերը։

«Այս համատեքստում Խորհրդի աշխատանքը պետք է միտված լինի՝ բացառելու ցանկացած գործառույթ կամ իրադարձություն, որը կարող է խոչընդոտել նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացմանը, և ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման միջոցով հասնել առավելագույն արդյունքի»,- շեշտել է Էդուարդ Հակոբյանը։

Նիստի ընթացքում ներկայացվել են ռենտգեն պատկերների վերլուծության մոնիտորինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև մաքսային ոլորտում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գործիքակազմի ներդրման ընթացքին։ Մաքսային բարեփոխումների շրջանակում 2026 թվականի ընթացքում նախատեսվում է գործարկել EXIM տեղեկատվական հարթակը, որի ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են մի շարք նախապատրաստական աշխատանքներ։

Այն տնտեսվարողներին և ֆիզիկական անձանց հնարավորություն կտա մեկ միասնական հարթակում ստանալ արտաքին տնտեսական գործունեության, այդ թվում՝ արտահանման, ներմուծման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։

Մաքսային ոլորտի թվայնացման համատեքստում քննարկվել է նաև ցամաքային անցման կետերի թվայնացմանը միտված միջոցառումների ընթացքը։ Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման առումով առանձնակի կարևորվել է Մաքսային միասնական հաշվի համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա մեկ միասնական հաշվի միջոցով իրականացնել մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների գծով պարտավորությունների մարումը։

Նիստի ընթացքում ընդգծվել է, որ մաքսային ոլորտում նախանշված բարեփոխումների և նոր թվային համակարգերի ներդրումն էապես կբարելավի տնտեսվարողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, կպարզեցվեն մի շարք ընթացակարգեր՝ նպաստելով արտաքին տնտեսական գործունեության զարգացմանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի